3 օր առաջ հայտնի «Մերիդիան» էքսպո կենտրոնում դժբախտ պատահար է տեղի ունեցել, 40-ամյա տղամարդը, որը շենքի տանիքում շինարարական աշխատանքներ է կատարելիս եղել, ընկել է եւ տեղում մահացել։
Ներքին գործերի նախարարությունից մեզ փոխանցեցին․ «Փետրվարի 20-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երեւանի շենքերից մեկի տանիքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ քաղաքացի է վայր ընկել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական բաժին»։
Նշենք, որ «Մերիդիան» էքսպո կենտրոն նախատեսվում է անցկացնել 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Ամիսներ առաջ համաժողովին ընդառաջ կատարվելիք աշխատանքները տեսնելու համար Նիկոլ Փաշինյանը այցելել էր կենտրոն եւ շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել էր կոնկրետ հանձնարարականներ։ Եւ, ըստ ամենայնի, այս համաժողովի համար շինարարական աշխատանքն կատարելիս էլ եղել է դժբախտ դեպքը։

Բաց մի թողեք
Նպատակը` Հայաստանում բենզինի գնի էժանացում բեմադրելն է
Երևանում երկու ավտոմեքենա է այրվել
«Homplex Mall»-ում կեղծ ոսկի են վաճառո՞ւմ