Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ.
8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ:
Նշենք՝ Էռնեստ Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայրն է:


Բաց մի թողեք
Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն. Դատախազությունը մանրամասնել է. Տեսանյութ
Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար դոլար հափշտակած անձինք
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով. Լուսանկար