25/04/2026

EU – Armenia

ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ

«Միացյալ Նահանգները մտադիր է նախ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը, ապա սկսել Կուբայի վերաբերյալ հետագա գործողությունների մշակումը»։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մարկո՛, դու հիանալի աշխատանք ես կատարում, դու հիանալի աշխատանք ես կատարում Կուբա կոչվող վայրի վերաբերյալ»,- ասել է նա Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ դիմելով Մարկո Ռուբիոյին, որը ԱՄՆ պետքարտուղարն է և նաև նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Թրամփը հավելել է, որ նախ ավարտելու են Իրանի դեմ ռազմական գործողությունը, հետո «կզբաղվեն» Կուբայով:

«Միայն ժամանակի հարց է, թե երբ դու և շատ այլ անհավանական մարդիկ ԱՄՆ-ից կվերադառնաք Կուբա։ Հուսանք, որ այնտեղ չենք մնա։ Մենք ուզում ենք, որ դու վերադառնաս»,- շարունակել է Թրամփը՝ դիմելով Ռուբիոյին, որը կուբայական արմատներ ունի։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Վենեսուելայի նախագահին ձերբակալելուց ու Վաշինգտոն տեղափոխելուց հետո ամեն ինչ հիանալի է ընթանում։

«Այն կայունացել է: Մենք Վենեսուելայում ունենք հրաշալի նախագահ՝ Դելսի Ռոդրիգեսը։ Նա և նրա շրջապատը հիանալի աշխատանք են կատարում՝ համագործակցելով մեզ հետ:

Մենք Վենեսուելայից ստանում ենք հարյուր միլիոնավոր բարել նավթ, ուղարկում ենք այն Հյուստոն և այլ վերամշակման կետեր։ Եվ մենք նրանց ուղարկում ենք շատ ավելի շատ գումար, քան նրանք վաստակել են տարիների ընթացքում»,- ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։

«Մենք Վենեսուելայից ստանում ենք հարյուր միլիոնավոր բարել նավթ, ուղարկում ենք այն Հյուստոն (Տեխաս) և այլ վերամշակման կետեր։ Եվ մենք նրանց ուղարկում ենք շատ ավելի շատ գումար, քան նրանք վաստակել են տարիների ընթացքում»,- հավելել է նախագահը։