ԱՄՆ-ն և Իսրայելը մի քանի ավիահարվածներ են հասցրել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի տարածքին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Օդանավակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ։ Պայթյուններ լսվել են նաև Թեհրանի հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում և կենտրոնում։
Սոցիալական ցանցերում տարածվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի հրդեհման տեսանյութը ավիահարվածներից հետո։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Թեհրանում թիրախների վրա նոր հարվածներ են հասցրել։ ՑԱԽԱԼ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ «Բանակը լայնածավալ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին»։
Հավելել՝ իսրայելական ուժերը հայտնաբերել են Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ։

Բաց մի թողեք
Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով. Լուսանկար
Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը գրառման պատճառով
Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին