ՔՊ-ական պատգամավոր, առաջիկա ընտրությունների ցուցակում կուսակցության 50-յակի մեջ մտած Դավիթ Դանիելյանը նախօրեին հայտնեց, որ ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է:
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նա քարոզչության առաջին փուլի կանոններն է խախտել։
ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկած պատգամավորը ինչ ունեցվածքով է լքելու ԱԺ-ն։
Այսպիսով, ուսումնասիրելով Դավիթ Դանիելյանի 2024 թվականի հայտարարագիրը, որը ներկայացրել է 2025-ին, նկատեցինք, որ նա հաշվետու տարվա սկզբում ունեցել է 2 անշարժ գույք՝ 1 հողամաս, 1՝ բնակարան, սակայն հաշվետու տարվա ընթացքում նա նաև ձեռք է բերել ևս մեկ հողամաս, որի արժեքը կազմել է 1 մլն դրամ։
Հաշվետու տարվա վերջում 3 անշարժ գույքն էլ պահպանվել է։
Որպես տրանսպորտային միջոց Դանիելյանը հայտարարագրել է KIA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին՝ գնման եղանակով։
Դանիելյանի կանխիկ դրամը հաշվետու տարվա սկզբում կազմել է 57 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 53 մլն դրամ։
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 12 մլն 440 հազար դրամ։ Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա ստացված վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 18 մլն 100 հազար դրամ։
Դանիելյանը հաշվետու տարում 100% բաժնեմասով ներգրավածություն է ունեցել «ԿՐԱՏՈՍ»-ում առևտրային կազմակերպությունում, «ԿՐԱՏՈՍ 1»-ում կրկին եղել է 100% բաժնետեր։
Նշենք, որ ՔՊ-ից արդեն երկրորդ թեկնածուն է հեռացվում` քարոզչության առաջին փուլի կանոնները խախտելու համար։ Առաջինը նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանն էր։

Բաց մի թողեք
Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ
Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված
«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. Լուսանկարներ