09/03/2026

EU – Armenia

Վրաստանի առանց վիզային ռեժիմը մասնակի կասեցվել է

Եվրոպական հանձնաժողովը մասնակի կասեցրել է Վրաստանի համար սահմանված ելումուտի առանց վիզային ռեժիմը։

Սահմանափակումը վերաբերում է վրացական դիվանագիտական, ծառայողական եւ պաշտոնական անձնագիր ունեցողներին։

Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունից։

Սա առաջին դեպքն է, երբ կիրառվում է ԵՄ՝ առանց վիզային ռեժիմի երթեւեկի գործողության թարմացված մեխանիզմը։

Այն, հիշեցնենք, որ ուժի մեջ է մտել անցյալ տարվա վերջին եւ թույլ է տալիս շատ արագ ընթացակարգով վերականգնել վիզային պահանջները երրորդ երկրների համար՝ 12-36 ամսվա համար։