«Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»-ը (ՄԱՍԿ) հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Կուսակցության համահիմնադիր, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը, անդրադառնալով հնարավոր քաղաքական համագործակցություններին, բացառել է համագործակցության տարբերակը իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի հետ։
Ասլանյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը որևէ պարագայում չի դիտարկում ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Նա նշել է, որ գործող իշխանությունը հեռացել է հեղափոխական արժեքներից և հայտնվել այնպիսի իրավիճակում, որը անհամատեղելի է իրենց կուսակցության սկզբունքների հետ։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ նրանք, ովքեր կարծում են, թե ՄԱՍԿ-ը կարող է համագործակցել ՔՊ-ի հետ, սխալվում են, քանի որ իրենց կուսակցության դիրքորոշումը այս հարցում հստակ է և անփոփոխ։
«Մենք որոշում ունենք, որ մասնակցելու ենք առաջիկա ԱԺ ընտրություններին», -այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտատարել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) նախագահ, նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ձևաչափի մասին դեռ հստակ որոշում չունենք։ Բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ, և եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա նախընտրում ենք ընտրությունների գնալ այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքային տրամաբանությամբ», – նշել է Աղազարյանը։
ՄԱՍԿ նախագահի խոսքով՝ մեկ կուսակցական ցուցակով ընտրությունների գնալու պատճառը ավելի հեշտությամբ խորհրդարանում հայտնվելու շեմը հաղթահարելն է։

Բաց մի թողեք
Կա մի փաստաթուղթ, որը շրջանցում են բոլորը
Օրբանի ոճով վետոները խաթարում են ԵՄ ժողովրդավարությունը. Կայա Կալաս
Կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ․ Մարգարյան