ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հրաշալի կլինի համախոհների հետ ծրագրերով կիսվելու, նոր գաղափարները քննարկելու համար: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում՝ սպասվածից լավ առաջարկներ ստանաք: Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ խոսքը կարող է նշանակալի գումարի մասին լինել:
Շրջապատողների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Եթե նախկինում ինչ-որ մեկի հետ հաշտ չէիք, ապա այսօր ոչ միայն ընդհանուր լեզու կգտնեք, այլև համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Որոշ Խոյեր առաջին հայացքից կսիրահարվեն:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել վերջին ժամանակներս առաջ եկած խնդիրները ու հասնել նպատակներին: Ձեր գիտելիքներն ու փորձն այսօր բոլորին օգտակար կլինեն: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել:
Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին ժամանակներս լարված հարաբերությունները: Հանկարծ կպարզվի, որ վիճելու բան առանձնապես չկա, փոխզիջման հասնելն էլ շատ հեշտ է: Երեկոն բարենպաստ ժամանակ կլինի ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը կուրախացնի նոր հնարավորություններով ու գործնական ոլորտում բացված հեռանկարներով: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա մոտ ապագայում մեծ հաջողության հասնելու համար: Հավանական են շահավետ գործարքներ: Որոշ Երկվորյակներ նոր գործընկերներ կգտնեն, որոնց հետ կպայմանավորվեն երկարաժամկետ համագործակցության մասին:
Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Օրը լավը կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Դուք շատերի հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հետաքրքիր զրույցների, հաճելի շփումների օր է այն մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Զարմանալիորեն հեշտ կլինի ձեզանից տարբերվող մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Չի բացառվում գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը:
Դժվար կլինի միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը: Կուզենաք նոր բան մտածել, այլ ոչ թե զբաղվել ընթացիկ խնդիրների լուծմամբ: Բայց նույնիսկ առօրյա զբաղմունքներին է կարելի ստեղծագործաբար մոտենալ: Փորձեք և ձեզ մոտ անպայման կստացվի:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հրաշալի կլինի տեղեկատվություն հավաքելու և հետաքրքրված մարդկանց հետ դրանով կիսվելու համար: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումներին այցելությունը, օրինակ՝ կոնֆերանսների ու սեմինարների, որտեղ կարող եք նոր բան իմանալ կամ պարզապես շփվել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:
Օրվա առաջին կեսին դժվար կլինի ընթացիկ գործերի վրա կենտրոնանալը, կուզենաք ավելի նշանակալի մի բանի ուշադրություն հատկացնել: Ավելի ուշ կվերադառնաք սովորական առաջադրանքներին ու հրաշալի կլուծեք դրանք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ լավ օր է համախոհներ փնտրելու համար: Առաջատարի ձեր հատկանիշները շատ վառ կարտահայտվեն, ձեզ կհաջողվի հրաշալի թիմ հավաքել, ձեր գաղափարներով հետաքրքրել ու ոգեշնչել ամենատարբեր մարդկանց: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել առօրյա խնդիրները լուծելու հարցում: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հնարավորություններ ու հորիզոններ կբացի:
Օրվա առաջին կեսը լավը կլինի բարդ հարցերը լուծելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Օրվա երկրորդ կեսին կարելի է կենտրոնանալ տնային գործերի վրա: Դրանցից գլուխ հանելուն հաճույքով կօգնեն մտերիմները:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ համոզվեք, որ հավաքել եք հասանելի ողջ տեղեկատվությունն ու իրավիճակն օբյեկտիվորեն եք գնահատել: Այսօր վտանգ կա՝ տարվեք սեփական ֆանտազիաներով, խճճվեք պատրանքների մեջ: Բայց սխալներից կարելի է խուսափել, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ ու ձեր առաջ իրական նպատակներ դնեք:
Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը՝ հաճելի հոգսերի մեջ: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Դրական հույզեր կպարգևեն սիրելիի հետ շփումները:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է կարևոր գործերի, պատասխանատու խնդիրները լուծելու համար: Համառություն դրսևորելով՝ դուք կհաղթահարեք առաջ եկած բոլոր արգելքները, սպասվածից շատ բանի կհասնեք: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը. ձեր գաղափարները շատերին դուր կգան, դրանք կաջակցեն նույնիսկ նրանք, ովքեր քննադատորեն էին տրամադրված:
Հին ծանոթները կկիսվեն լավ նորություններով, ամենամտերիմ մարդկանցից այսօր հաճելի բաներ կլսեք: Դուք նույնպես կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը: Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնցից շատ բան է կախված: Կարևոր չէ՝ նախկինում ծանոթ եք եղել, թե այսօր առաջին անգամ եք հանդիպել: Բոլոր դեպքերում դուք կկարողանաք նրանց հետաքրքրել ձեր գաղափարներով, լավ տպավորություն թողնել ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվել: Բայց շտապելու կարիք չկա. հնարավոր է պլանավորումից կոնկրետ քայլերի անցնել հաջողվի մի քիչ ուշ:
Գործեր շատ կունենաք, և դա ձեզ կուրախացնի: Նոր առաջադրանքները հետաքրքիր կթվան, բացի այդ, արագ պարզ կդառնա, որ փորձ ձեռք բերելու շանս կա, որն էլ ձեզ դեռ շատ պետք կգա: Օրվա վերջին դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան բանի եք կարողացել հասնել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հրաշալի օր է կարևոր հարցերը լուծելու համար: Ոչ ոք ձեզ չի խճճի ու չի շեղի, չի փորձի ճնշել ձեզ, պարտադրել իր տեսակետը: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել, կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Այնտեղ, որտեղ մյուսները հակասական ինֆորմացիայի առատությունից խուճապի կմատնվեին, դուք տրամաբանորեն կդատեք, ամեն ինչ իրենց տեղը կդնեք:
Մտերիմները ձեր աջակցության կարիքը սովորականից շատ կզգան: Աշխատեք չմերժել նրանց: Ժամանակ գտեք երկար զրույցի, ընդհանուր գործերի ու համատեղ զվարճանքների համար:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրն անհանգիստ, բայց շատ արդյունավետ կանցնի: Կուզենաք նոր գործեր ստանձնել: Ձեզ մի զրկեք այդ հաճույքից. դուք արագ կսովորեք այն ամենը, ինչ պետք է, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Ֆինանսական հարցերի լուծման մեջ մի շտապեք: Մեծ գումարին հրաժեշտ տալուց կամ խոշոր գործարք կնքելուց առաջ խորհրդակցեք մի մարդու հետ, որի փորձին վստահում եք:
Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում արժե ուշադիր լսել ինտուիցիային: Հենց նրա հուշումների շնորհիվ կհաջողվի խուսափել անտեղի վեճերից, արագ ընդհանուր լեզու գտնել ձեզ համար թանկ մարդկանց հետ:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այսօր ձեր դիվանագիտական տաղանդները շուրջը բոլորին օգտակար կլինեն: Ձեր շնորհիվ ընդհանուր լեզու կգտնեն իրար չհասկացող մարդիկ, վեճերն ու կոնֆլիկտներն անցյալում կմնան: Շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու կհետևեն դրանց: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կհասկանան, թե որքան են սխալվել ու կաշխատեն հարթել հարաբերությունները:
Կարող եք նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին դեռ վերջերս միայն հեռավոր պատկերացում ունեիք: Հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանց աջակցությունը ձեզ կուրախացնի ու կոգեշնչի, շատ տեղին լինի, եթե ճանապարհին հանկարծ արգելքներ հայտնվեն:


Բաց մի թողեք
Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ է․ Անդրե. Լուսանկար
«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. Լուսանկարներ
Naré-ն վերադարձել է հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը. Լուսանկարներ