Երևանում 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։
Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
Երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, ով ձերբակալվել է։
Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել է ֆիզիկական ներգործության։
Այս մասին հայտնեցին դատախազությունից։
«Պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- հայտնեցին դատախազությունից:

Բաց մի թողեք
Հրատապ լուր։ Աթենքի կենտրոնում մի քանի կրակոցներից հետո հրաձիգը փախուստի մեջ է
Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. Լուսանկար
Խոշոր չափերով ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ․ տեսանյութ