ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ուժային կառույցների ներկայացուցիչներն են:
Հանձնաժողովի նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրատվամիջոցների մի մասին անվանել է «ընդդիմադիր դաշտի լրատվամիջոցներ»:
Այս արտահայտությունը որպես վիրավորանք է ընդունել և փորձել պաշտպանություն ստանձնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, սկսվել է վիճաբանություն նրա ու Ալեքսանյանի միջև:
Ալեքսանյանը հորդորել է հանդես չգալ պաշտպանի դիրքերում, Գեղամ Մանուկյանն էլ հակադարձել, թե «գողական» արտահայտություններ են հնչում:
«Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերն են»,- ասել է Ալեքսանյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորել է վեճը շարունակել նիստից դուրս և թողնել, որ հանձնաժողովը շարունակի աշխատանքը:

Բաց մի թողեք
Դիմակավորված անձը մարդկանց չի վնասում, բայց ահաբեկում է, քարերով հարվածելով բնակելի տների պատուհաններին, դռներին ու տանիքներին
Դաժան որոշում է այսօր կայացվելու Իրանի դեմ․ Հայաստանին վերաբերո՞ւմ է
Թումանյանն առանց պայքարի հանձնեցին ՔՊ-ին