Կուբայի զինված ուժերն սկսել են պատրաստվել ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային։ Այս մասին մարտի 22-ին հայտարարել է փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն։
«Մեր զինվորականները միշտ պատրաստ են, և իրականում նրանք ներկայում պատրաստվում են (ԱՄՆ-ի կողմից – խմբ.) հնարավոր ռազմական ագրեսիային»,- ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։
Ֆերնանդես դե Կոսիոն ընդգծել է, որ հակամարտության հնարավորությունն անտեսելը միամտություն կլինի՝ հաշվի առնելով ներկայիս համաշխարհային իրավիճակը։ Նա նաև նշել է, որ Կուբայի ղեկավարությունն անկեղծորեն հույս ունի խուսափելու ռազմական հակամարտությունից։
Ավելին, Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի տեսնում որևէ արդարացում հնարավոր ագրեսիայի համար և չի հասկանում այն պատճառները, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների բռնկմանը։


Բաց մի թողեք
Իսրայելը կանգնեցրել է ռուսական հացահատիկային նավը՝ ուկրաինական ցորենի գողության շուրջ վեճի պատճառով
Հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների երկու երրորդը կողմ է քրիստոնեության և քաղաքականության միջև տարանջատմանը
Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից