ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր վերջին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կապված սեպտեմբերին հնարավոր պատերազմի վտանգի հետ։
Դանիելյանը իր խոսքում նշեց, որ նման կանխատեսումները կարող են ենթադրել որոշակի բանակցություններ և կապ Ադրբեջանի հետ. «Ինչպե՞ս են կարողանում հստակ ասել, թե երբ և որ օրը կլինի պատերազմը։ Սա կարող է ցույց տալ, որ կա որոշակի կոմունիկացիա Ադրբեջանի հետ, և նրանք ունեն այս տեղեկությունը»։
Նա նաև հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին պատերազմ չի եղել և եթե խոսվում է զոհերի մասին, ապա պետք է դիտարկել վիճակագրությունը՝ հասկանալու, թե որ իշխանության օրոք որքան հակամարտություն և զոհ է գրանցվել։

Բաց մի թողեք
Հրապարակվել է քարտեզ, որտեղ նշված են ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուները. Քարտեզներ
Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում
Մետրոյի միջադեպը պատահակա՞ն չէր