Մայիսի 27-ին՝ ժամը 03։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Կորյուն Ա․-ն է։
Պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, 3 անհայտ անձ մուտք է գործել Կուրյուն Ա․-ի բնակարան, կապել ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ պահանջել գումար և ոսկյա զարդեր: Մերժում ստանալով՝ հափշտակել են գումար և նրա աղջկան պատկանող նոթբուքը, դիմել են փախուստի:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ «սալյարկայի գործը» նորից դատարանում է` իմպիչմենթի ֆոնին
Լրագրող Հակոբ Կարապետյանին բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ և իրականացվում է նախաքննություն
65-ամյա տանտերը պատշգամբում դանակnվ հարվածներ է հասցրել իր փեսային․ ինչ է հայտնի