ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, թե ՔՊ-ի ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չունենալու դեպքում սեպտեմբերին աղետալի պատերազմ է սկսվելու, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի երրորդ թողարկման ժամանակ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին, վախեցնում պատերազմով։
«Ձախողված Նիկոլ Փաշինյանը ժողովրդին պետք է շանտաժ անի, պիտի վախեցնի պատերազմով։ Ո՞ր թեմայի շուրջ ինքը կարող է նստել ու խոսել։ Մեծ վտանգը ինքն է․ ինքը որ մնա, հաստատ պատերազմ ենք ունենալու։
Պարադոքսալն այնտեղ այն է, որ իմ նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն էին։ Ես այդ միտքը կրկնեմ՝ մեկ միջին ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա։ Միջադեպ չի եղել, փորձ անգամ չի եղել որևէ բան անել», – ասել է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանն այսօր խոսել է խաղաղության պայմանագրի մասին, որը, ըստ նրա, գոյություն չունի։ «Սա հետաքրքիր մանիպուլյացիա է․ կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի, բայց այդ թղթի մասին այնքան են խոսել, որ դարձել է իբր իրավական ուժ ունեցող։ Սակայն չունի այդ ուժը, և արդեն այդ թղթի շուրջ կանխատեսումներ են անում», – ասել է երկրորդ նախագահը։
Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ ՔՊ խմբակցության ղեկավարը պատերազմից մեկ շաբաթ առաջ հայտարարում էր, որ պատերազմի վտանգ չկա․ «Հիմա ասում է՝ ես քանի տարի վարչապետ եմ, ի վիճակի եմ կանխատեսումներ անել։ Դու որ վարչապետ էիր, մինչև պատերազմը սկսելը ասում էիր՝ ինչ պատերազմ, ինչ բան։ Եթե այդ վերլուծական շնորհքն ունեիր, կգնայիր Արցախում կասեիր՝ Արցախը Հայաստան է և վերջ»։
ՀՀ երկրորդ նախագահը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել, քանի որ չի հասկանում՝ ինչ է անում. «Հենց ինքն է խաղաղության թշնամին, Նիկոլ Փաշինյանն այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է և սպառնալիք է հենց այն պատճառով, որ չի հասկանում՝ ինչ է անում։ Մենք ասում ենք, որ մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն և երաշխիքային համակարգը, ես ուղղակի համոզված եմ, շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել, կարելի է հասնել դրան։ Եթե 2021 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրահայում»։

Բաց մի թողեք
Վթար՝ Երևանում, բախվել են թիվ 23 երթուղու ավտոբուս ու «Chevrolet»․ Լուսանկար
Վթար՝ Կոտայքում, «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա․ Լուսանկար
Մյասնիկյանում պողոտայում հայտնված կենդանին զեբր չէ. քաղաքացին է էշին ներկել ու դուրս տարել․ Լուսանկար