Մայիսի 27-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Սուրեն Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04։10-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը, այնուհետև դրամարկղի դռան փականը կոտրելու միջոցով Ավան վարչական շրջանի՝ Նարեկացի թաղամասի 44/7 հասցեում տեղադրված իրեն պատկանող «Իզիփեյ» վճարային տերմինալից գողացել են մի քանի մլն դրամ։
Նշված հասցե է մեկնել ոստիկանության Նոր Նորք բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում Սուրեն Մ․-ն հայտնել է, որ գողացել են մոտ 4 մլն դրամ։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Արմավիրում լարված իրավիճակ է. դատարանից կալանավոր է փախել, ով է նա
Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել
Երևանում հնչել է կրակոց, փրկել են Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի տղայի կյանքը. Լուսանկար