Հրաժարական է տվել Իսրայելի վարչապետի մամուլի խոսնակ Զիվ Ագմոնը՝ կտրուկ արտահայտությունների եւ խիստ քննադատության համար։ Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։
Համաձայն Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության, նախօրեի երեկոյան հանրայնացվել են Ագմոնի հայտարարությունները հրեա միրզախիմների խմբի մասին, որոնք դիտարկվել են որպես ռասիստական։ Միաժամանակ նաեւ՝ նա կտրուկ արտահայտություններ է արել վարչապետ Նեթանյահուի հասցեին։
Ագմոնը ընդունել է, որ հայտարարությունները վավերական են, արված իր կողմից, սակայն կտրված են կոնտեքստից եւ մասնավոր խոսակցության մաս են կազմել։ Ագմոնը հաստատել է, որ զրույցը, որի ընթացքում նման հայտարարություններ է արել, տեղի է ունեցել անցյալ շաբաթ իր վաղեմի ընկերներից մեկի հետ եւ հենց նա էլ որոշել է հանրայնացնել իր արած հայտարարությունները։
Այս ամենի ֆոնին՝ այլ բան չի մնացել, քան այն, որ վարչապետի խոսնակը հրաժարական տա։


Բաց մի թողեք
Եվս մեկ իրանցի ռազմական ղեկավար է սպանվել․ Լուսանկար
Թրամփն ինչպես Պուտինը՝ խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց
ԵՄ օրենսդիրները նպատակ ունեն խոչընդոտել «թշնամական» երկրների մասնակցությունը Horizon պաշտպանական նախագծերին