Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Լյովա Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվում է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Գիտե՞ք, որ Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի վրա էլ քրեական գործ կա. Տեսանյութ
Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց
Կա արդյոք վաղեմության ժամկետի հարց