18/04/2026

EU – Armenia

Անօդաչուները գրոհել են Օդեսան. հնչել են պայթյուններ, ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բարձրահարկ շենքի․ կան զոհեր

Ապրիլի 6-ի գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարձակում են նախաձեռնել Օդեսայի վրա՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին հաղորդվել է տեղական տելեգրամյան ալիքներում։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ գիշերվա ժամը 2:00-ից հետո քաղաքում մի շարք պայթյուններ են գրանցվել։

Մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ ավելի քան 30 ԱԹՍ-ներ մի քանի խմբով գրոհել են քաղաքը: ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բարձրահարկ շենքին, նախնական տվյալներով՝ կան 3 զոհ և 10 վիրավոր։

Մուրմանսկի մարզի նահանգապետը հաստատել է գեներալ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում Ան-26 ինքնաթիռի վթարի հետևանքով։

Ռուսասատանի Դաշնության Մուրմանսկի մարզպետ Անդրեյ Չիբիսը հաստատել է, որ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոն եղել է մարտի 31-ին Ղրիմում վթարի ենթարկված «Ան-26» ինքնաթիռում։

Վթարի հետևանքով որևէ մեկը կենդանի չի մնացել։

«Ան-26»-ը տեղափոխել է Հյուսիսային նավատորմի զինծառայողներ։

BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Հյուսիսային նավատորմում իր աղբյուրներին, ապրիլի 2-ին հաղորդել էր գեներալ Օտրոշչենկոյի մահվան մասին, սակայն այդ ժամանակ պաշտոնական մեկնաբանություն չէր եղել։

Գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոն 14-րդ ռուս գեներալն է, որը զոհվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խոշոր պատերազմի սկսվելուց ի վեր։

Օտրոշչենկոն Հյուսիսային նավատորմի համակցված ավիացիոն կորպուսի հրամանատարն է եղել 2024 թվականից։

Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, նախնական տվյալներով, կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Օդանավը բախվել է ժայռին։ Ըստ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի դրանում եղել է 30 մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 29 մահվան դեպքի մասին՝ անձնակազմի յոթ անդամ և 22 ուղևոր։