25/05/2026

EU – Armenia

Ովքեր են Շիրակի ողբերգական ավտովթարի զոհերը․ մահացածներից 5-ը նույն ընտանիքից են

Ապրիլի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Աղին բնակավայրի տարածքում բախվել են BMW և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 6 զոհ կա, երկուսը՝ երեխաներ։

Ջրառատի վարչական ղեկավար Հովհաննես Խաչատրյանն ասաց՝ զոհերից 5-ը Ջրառատից է։

Մեր տեղեկություններով՝ ավտովթարի հետևանքով մահացածները նույն ընտանիքի անդամներ են՝ վարորդը, մայրը, կինը և երկու երեխաները։

Սարակապի վարչական ղեկավար Կարեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ զոհերից մեկն իրենց գյուղից է։ Մահացել է 60-ամյա Լիա Առաքելյանը։

Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան: Մեկ չափահաս տեղափոխվել է ուղղաթիռով։

Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից հայտնեցին, որ միայն մեկ չափահաս տուժած է բուժումը շարունակում Գյումրիում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։