10/06/2026

EU – Armenia

Ինձ թվում է՝ ես ավելի ուրախ եմ, քան դու. Տուսկը զանգահարել է Հունգարիայի ընտրություններում հաղթած Մագյարին

Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 98.9 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է՝ վաստակելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը:

Իշխող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության դաշինքը նույնպես անցել է խորհրդարան՝ հավաքելով ավելի քիչ ձայն:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը զանգահարել է «Տիսա» կուսակցության առաջնորդ Պիտեր Մագյարին ու շնորհավորել նրան:

«Ես այնքան երջանիկ եմ, կարծում եմ՝ ես ավելի ուրախ եմ, քան դուք»,- ասել է նա: Զանգի առաջին վայրկյանները հրապարակվել են սոցցանցերում: