22/04/2026

EU – Armenia

«Արդյոք սա կաշառք չէ ընտրությունների նախաշեմին»

Ինչպես հայտնի է, այսօր ՀԾԿՀ նիստում ընդունվել է ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը, որն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը:

Լրագրողները քիչ առաջ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանից հետաքրքրվել են արդյոք սա կաշառք չէ ընտրությունների նախաշեմին:

««ՀԷՑ-ի ղեկավար կազմը այդ մասին հայտարարել էր ամիսներ առաջ․ նախնական ուսումնասիրությունների արդյունքում տեսել էր այդպիսի հնարավորություն և բարձրաձայնել, բայց այդ ժամանակ չէինք կարող նման որոշում կայացնել, որովհետև նման որոշումները որոշակի գործընթաց են անցնում»,- արձագանքել է Մեսրոպյանը: