Նախաձեռնվել է քրեական վարույթ ապրիլի 16-ին Քանաքեռ շրջանցիկ թունել 52 հասցեում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղի ունեցած 2 մահերի դեպքով։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 05։40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնում դիեր կան։
Նշված կենտրոն են ժամանել ոստիկանության խմբերը: Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և նշված կենտրոնում հայտնաբերվել է 38-ամյա Հերիքնազ Ս․-ի դին։
Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված խնամքի կենտրոնում ևս մեկ դի կա։ Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նշված կենտրոնում հայտնաբերվել է 74-ամյա Ներսես Ե․-ի դին։
2 դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ․ Լուսանկար
Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է. Լուսանկար
Ողբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմին