2024 թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից երկաթուղային Այրում կայարան տանող կամուրջը վնասվեց, շարքից դուրս եկավ։
Հրապարակ թերթը գրել է․ Որպեսզի երկաթուղային կայարանի հետ տրանսպորտային կապն ապահովվի, կայարանից դեպի Այրում քաղաք տանող երկաթուղային կամրջից չգործող երկաթուղու ռելսերը հանեցին եւ կամուրջը դարձավ տրանսպորտի կողմից օգտագործվող։
Թեև այդ կամուրջը վթարային է, վտանգավոր երթևեկության համար, սակայն որոշ վարորդներ չեն ցանկանում հավելյալ 300 մետր տարածք անցնել, ուստի օգտվում են այս վերափոխված վտանգավոր կամրջից։
Այրումի վարչական ղեկավար Արթուր Այվազյանը մեզ ասաց, որ մի քանի անգամ փակել են վթարային կամուրջը, սական դա օգուտ չի տվել` մարդիկ շարունակում են դրանից օգտվել:
Պարզ է, որ սա հղի է վտանգներով, բայց մինչեւ վտանգը չգա` ոչ մեկը տեղից չի շարժվի:
Վարչական ղեկավարը հայտնեց նաեւ, որ նոր կամրջի նախագծային փաստաթղթերը կազմվել են, կամրջի կառուցման պատվիրատուն Ճանապարհային դեպարտամենտն է։ Սակայն 2024թ․ ջրհեղեղից 2 տարի է անցել, իսկ նոր կամրջի շինարարությունը չի էլ սկսվել:


Բաց մի թողեք
Հայերից ո՞վ է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. Լուսանկար
Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից
Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում