«Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի, նրա որդու և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ապրիլի 18-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Ավելի ուշ նրանց մեղադրանք էր առաջադրվել, որից հետո նրանք ազատ էին արձակվել։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ։
Ավելին, հայտնել էինք, որ պրոռեկտոր Մարիա Իսպիրյանը նախաքննության ընթացքում, պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով, պետական բյուջե է վճարել մոտ 5 միլիոն դրամ»։

Բաց մի թողեք
«Ձեռքերս ու խիղճս մաքուր են, ես եմ ասել դիմի». Ավետիս Առաքելյանը՝ իրավապահներին դիմած 74-ամյա կնոջ բողոքի մասին
Ադրբեջանի դեպքում ասում է՝ չգրգռել ցուլին, Ռուսաստանի դեպքում՝ կարմիր շոր հագնել
Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել