21/05/2026

EU – Armenia

Ռուսաստանում լուրջ են տրամադրված

Ռուսաստանի իշխանական շրջանակները սկսել են լուրջ վերաբերվել Հայաստանում իրենց դեմ ծավալվող, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի, ՌԴ-ի եւ Պուտինի դեմ շրջանառվող տեղեկություններին, որոնք հիմնականում տարածվում են իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից։

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, հայաստանյան հայտնի սիթքոմներից մեկի իշխանական դերասանի հակապուտինյան հարցազրույցներից ու հայտարարություններից հետո Ռուսաստանում գտել են այս դերասանի բիզնեսմեն ազգականին եւ նախազգուշացրել, որ եթե շարունակվեն այդ հայտարարություններն ու հարցազրույցները, ապա իր գործունեությունը եւ ՌԴ-ում կեցությունը կդառնան օրերի հարց։