Սա փաստորեն ոչ թե «երեխաների հեղափոխություն» է, ինչպես հայտարարում է Փաշինյանը, այլ բոլշևիկյան, որովհետև բոլշևիկներն էին իշխանության գալիս` հարուստներից ունեցվածքը խլելու և այն աղքատներին բաժանելու լոզունգներով:
Հրապարակ թերթը գրել է․ Բոլշևիկներն էին աղքատ, անգրագետ, չարացած զանգվածին հանում փողոց` ընդդեմ մտավորականների, հարուստների, Ցարի, ընդդեմ ռուսական էլիտայի: Բոլշևիկներն էին օգտվում ժողովրդի խավարամտությունից, չարքաշ կյանքից, հարուստի ու կրթվածի հանդեպ դասակարգային ատելությունից:
Թե 2026-ին Նիկոլի հայտարարած հեղափոխությունն ինչ ճակատագիր կունենա, պետք չէ հեռուն գնալ, բավական է հիշել բոլշևիկյան հեղափոխության և Սովետական Միության ճակատագիրը… բայց մենք 70 տարի ժամանակ չունենք, որ բոլշևիկյան մտածողության աղետաբերության մեջ համոզվենք…
Գագիկ Ծառուկյանի դղյակը ժողովրդին վերադարձնելու խոստումներ տվողին (թե ինչու է դա կոչում վերադարձ` երբ է դա եղել ժողովրդինը, որ հիմա էլ խոստանում է վերադարձնել, պարզ չէ) պետք է ընդամենը հարցնել` 8 տարվա ընթացքում ինչու՞ այդ «վերադարձը» չես իրականացրել, ինչու՞ ժամանակին չէիր հիշում, որ դա ժողովրդից «խլված» դղյակ է` ասենք, այն ժամանակ երբ Ծառուկյանի խմբակցության շնորհիվ վարչապետ էիր ընտրվում:
Ինչո՞վ է, օրինակ, Լֆիկի դղյակը տարբերվում Ծառուկյանի դղյակից, որ դա էլ չես վերցնում ու դարձնում, ասենք, մանկական ճամբար: Նույն տրամաբանությամբ պետք է «Ռոսիա» կինոթատրոնը, Սիլպլազայի շենքը վերցնեին Սուքիասյանից ու դարձնեին մանկապարտեզ ու կինոթատրոն, Շշի Մելոյի դղյակը` թանգարան, Գագիկ Մելքոնյանի բիզնեսները` զինվորական ճաշարան և այլն, և այլն…
Հարուստներ ու աղքատներ հակամարտությունն ու սոցիալական անհավասարությունը մարդկության պատմության ողջ ընթացքում ուղեկցել է հասարակություններին: Պետության դերը եղել է այդ անհավասարությունը մեղմելը, աղքատներին պաշտպանելը, սոցիալական ծրագրերով նրանց կյանքը հեշտացնելը: Դրան նաև հարուստներն ու հաջողակներն են մասնակցել միշտ` հարկեր վճարելով, բարեգործական ծրագրեր իրականացնելով:
Ոչ մի նորմալ պետություն – իշխանություն իր աղքատ խավին չի հրահրել ու չի հրահրում հարուստ խավի դեմ, որովհետև դա հղի է բախումներով, քաղաքացիական պատերազմով: Որովհետև հարուստներն էլ կարող են իշխանություններին «պատերազմ» հայտարարել և երկիրը կարող է քաոսի մեջ հայտնվել: Որովհետև հարուստ խավի մեջ են նաև խելացիներն ու կրթվածները, ուժեղներն ու ազդեցիկները:
Իսկ այս իշխանությունը ոչնչացրել է հասարակությանը ջունգլիներից տարբերող որակները, ավիրել է սերունդների և սոցիալական խավերի համերաշխության նշույլները: Աղքատին հանել է հարուստի դեմ, հիմարին` խելոքի, անկիրթին` կրթվածի, անհայրենիքին` հայրենասերի, «հայաստանցուն»` արցախցու…չհային` հայի դեմ…
Մերժեք ՔՊ-ին և մեր երկրում դժվարությամբ, բայց կվերականգնվեն համերաշխությունը, պատմական օրինաչափություններն ու արդարությունը:

Բաց մի թողեք
Իդեալական որակներ փնտրելու ժամանակը չէ
Փաշինյան ջան, էդ կուկուն մեղք է․ խի՞ ես ծառը բարձրացրել ․․․
Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հարցով վարույթ հարուցեք եւ Փաշինյանին հարցաքննեք