25/05/2026

EU – Armenia

Վթար է եղել Հացիկ – Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. Լուսանկար

Մայիսի 24-ին՝ ժամը 18։03-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ – Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդն արգելափակվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ տեխնիկայի օգնությամբ Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Blog Image