ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա. Լուսանկարներ
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 23-ին այցելել են Գորիսի ավագ սերնդի կենտրոն՝ շահառուների հետ հայկական ավանդական ուտեստների պատրաստման ցերեկույթին մասնակցելու համար։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:

Միասին նրանք պատրաստել են ժենգյալով հաց և գաթա՝ ոչ միայն ծանոթանալու Հայաստանի համերի հարուստ ժառանգությանը, այլև ամրապնդելու սոցիալական կապերն ու խթանելու համայնքային ոգին։ Խմորի պատրաստումից մինչև ջերմ զրույցներ․ այս հանդիպումը կրկին ցույց տվեց, թե ինչպես են ավանդույթները միավորում սերունդներին և ստեղծում իմաստալից, ներառական ու ջերմ պահեր։
![]()

Բաց մի թողեք
Սև ծովից ՀՀ-ին է մոտենում ցիկլոն. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով
Հալաբյանում հայտնաբերված նորածին Սոսեն դեռ հիվանդանոցում է․ նրա ծնողները չեն հայտնաբերվել