ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հնարավոր գործարքի փաստաթղթում ձեւակերպումների համաձայնեցումը կարող է տեւել եւս մի քանի օր։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Պետքարտուղար Ռուբիոն մանրամասնել է, որ Քաթարում որոշ բանակցություններ են տեղի ունեցել եւ դեռ պետք է գնահատել, թե արդյոք դրանք եղել են արդյունավետ այն իմաստով, որ բանակցային պրոցեսի համար նպաստել են առաջընթաց ունենալուն։ «Կարծում եմ, որ նախնական փաստաթղթի ձեւակերպումների հետ կապված շատ խոսակցություններ կլինեն եւ դա կտեւի եւս մի քանի օր»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարը։
Նա նաեւ վերահաստատել է, որ նախագահ Թրամփը ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել։

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է