27/05/2026

EU – Armenia

Սև ծովից ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանն առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով նորություններ առաջիկա օրերի եղանակի մասին:

«Հայաստանն այսօր ու վաղը՝ մինչև երեկո, գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, արդյունքում սպասվում է ջերմ, առանց տեղումների եղանակ։

Վաղը՝ ուշ երեկոյան, մայիսի 29-30-ին մեր երկիրը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, քամու ուժգնացում»,- հայտնել է Սուրենյանը։