27/05/2026

EU – Armenia

Փաշինյանը պատասխանատվության կենթարկվի՞ կնոջ հետ վեճի համար. Լուսանկար

Մայիսի 8-ից հանրապետությունում մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, և գրեթե ամեն օր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավների ընթացքում տեղի են ունենում լարված միջադեպեր։

Շատ դեպքերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում զսպել էմոցիաները և պահի ազդեցության տակ անում է հայտարարություններ, որոնց համար հետագայում ստիպված է լինում պարզաբանումներ կամ արդարացումներ ներկայացնել։

Նման դեպքերից մեկը տեղի ունեցավ մայիսի 18-ին՝ Արաբկիրում անցկացվող քարոզարշավի ժամանակ, երբ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև բուռն վեճ ծագեց։

Կինը մոտեցել էր վարչապետին և ասել. «Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել…»։

Դրանից հետո մթնոլորտը կտրուկ լարվեց։ Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ։ ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»։

Սրան զուգահեռ, նա քաշել էր կնոջ ձեռքից, ապա անդրադարձել արցախցիներին՝ նրանց անվանելով «փախածներ»։

Վարչապետի այս վարքագիծը, բնականաբար, հանրային լայն արձագանք առաջացրեց։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, որ դեպքի վերաբերյալ գրություն է ստացվել, ինչից հետո ուսումնասիրվում է վարչապետի վարքագիծը։

Նկատենք, որ ըստ սահմանված կարգի, մեկ ամսում պետք է արդեն հստակ եզրակացություն լինի Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ։

Blog Image