29/05/2026

EU – Armenia

Մեկ օրում հարյուրից ավել խուզարկություն են արել

Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մի կողմից շարունակում են պոռոտախոսել, թե իրենք թիվ մեկն են, անմրցելի են եւ ունեն ժողովրդի վստահությունը, մյուս կողմից՝ շարունակում են ճնշումներն ու հետապնդումները քաղաքական մրցակիցների եւ հատկապես Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Մենք տեղեկացանք, որ մայիսի 25-ին՝ «ուժեղ»-ների՝ Տաշիր այցելության օրը, մի քանի ժամում քաղաքում ավելի քան հարյուր հասցեներում խուզարկություններ են արվել, մարդկանց բերման ենթարկել։

Ուշագրավն այն է, որ իրավապահներն անգամ հաղորդագրություն չեն տարածել այդ մասսայական խուզարկումների մասին, ինչը եւս վկայում է, որ իրականում դրանք եղել են անհիմն եւ բացառապես մարդկանց աչքը վախեցնելու, ընդդիմադիր ուժի հավաքից հետ պահելու նկրտումներով։

Մինչդեռ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների՝ Տաշիրում անցկացրած հանրահավաքն աննախադեպ մարդաշատ էր, ինչը ցույց տվեց, որ մարդիկ այլեւս չեն վախենում իշխանության բռնոցիներից։