Ինչո՞ւ էինք իշխանության գալու օրվանից զգուշացնում Նիկոլ Փաշինյանին` այս մի արա, այն մի արա, դու արդեն մի փոքրիկ թերթի խմբագիր չես, ոչ էլ ընդդիմադիր պատգամավոր, այլ երկրի ղեկավար ես, որի բոլոր քայլերը հետևանք են թողնելու մեր երկրի համար:
Հրապարակ թերթը գրել է․ Կգոռաս – կճվաս – կհայհոյես` գոռալ – ճվալ – հայհոյելը կդառնա հանրային շփման ընդունված ձև: Մարդիկ կմոռանան նորմալ, քաղաքակիրթ լեզվով միմյանց հետ խոսելը:
Տգետ, անփորձ մարդկանց պաշտոնների կնշանակես, կարևոր պետական համակարգերը կոլապսի կենթարկվեն, ապարատը կսկսի կամաց քայքայվել:
Բանակցություններից կհրաժարվես, քո զրոյական կետից կսկսես հարաբերություններ կառուցելը, ամբարտավան ու սադրիչ ելույթներ կունենաս, ռազմական էսկալացիա կբերես երկիր` պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ:
Ռազմավարական դաշնակիցներիդ կվիրավորես, քամահրանքով կխոսես գերտերությունների ղեկավարների հասցեին, նրանց թշնամիների հետ սիրախաղերի մեջ կմտնես` դաշնակիցներդ թշնամիներիդ ճամբարը կհամալրեն:
Ատելության խոսք կասես, կպառակտես ու կթշնամացնես հանրությունը, անմեղ մարդկանց բերդերը կլցնես, հանրությունը քեզ նույն ատելությամբ ու մերժումով կպատասխանի:
Սփյուռքի հետ չես համագործակցի, ազդեցիկ սփյուռքահայերի մուտքը կփակես երկիր, այդ հզոր ռեսուրսից` սփյուռքի աջակցությունից կզրկվես:
Տնտեսական գործընկերոջդ կդավաճանես, նրա նեղ պահին կողքին չես լինի, երկիրդ կզրկվի շուկայից, հայ տնտեսվարողներն` իրենց եկամտից, ՀՀ բյուջեն` հարկերից:
Երբ ետ ենք նայում` ապշել կարելի է. այս 8 տարվա մեջ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր այնքան սխալներ անել, ինչքան Փաշինյանն է արել` ավերելով, պարզապես տրակտորով անցնելով մեր երկրի բոլոր ձեռքբերումների, միջպետական ու ներպետական փոխհարաբերությունների, համակեցության կանոնների վրայով:
Ձեր կարծիքով` պատահակա՞ն է, որ այսօր Մասիսում նիկոլական թափթփուկները հարձակվել են ընդդիմադիր ուժի կանանց վրա ու ծեծի ենթարկել: Պատահակա՞ն է, որ քաղաքական բանավեճերի ժամանակ միայն ծղրտոցներ ու վիրավորանքներ են հնչում: Պատահակա՞ն է, որ ոմանք օտար մարդկանց հասցեին վերջին լուտանքներն են գրում, հազար տարվա ընկերները գժտվում: Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է, այդ մթնոլորտը մեկ մարդ է ձևավորել և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է…

Բաց մի թողեք
Փորձում են մեկուսացնել ու շարքից հանել մեր ամենաուժեղ, ամենավառ ներկայացուցիչներին. Արեգա Հովսեփյան
Ինքն իր տված խոստումների հիմնական մասը չի կատարել, բնականաբար, սա էլ չի անելու. Տեր Վրթանես
Չարենցավանում ՔՊ-ականներն իրար փոր են թափում․ Լուսանկարներ