Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման վերաբերյալ ստացված բոլոր դիմումներն ընտրություններից առաջ փոխանցվել են դատախազություն։
Նրա խոսքով՝ դատախազությունից ստացել են պատասխան, ըստ որի՝ ներկայացված հաղորդումներին տրվել է համապատասխան իրավական ընթացք։
Անդրադառնալով ընտրատեղամասերից քվեաթերթիկներ դուրս բերելու հարցին՝ Հովակիմյանը նշել է, որ գործող քվեարկության կարգը չի սահմանափակում, թե քաղաքացին քանի քվեաթերթիկ կարող է վերցնել և դուրս տանել ընտրատեղամասից։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անձ կարող է վերցնել իր ցանկությամբ քվեաթերթիկներ և տնօրինել դրանք իր հայեցողությամբ։
ԿԸՀ նախագահը շեշտել է, որ նման հնարավորությունը բխում է ընտրական գործընթացը կարգավորող գործող կանոնակարգերից։

Բաց մի թողեք
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանակ
Գիտեմ, որ այդ օրը մոտ է. կգնան. Դավիթ Ամալյան
«Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտված լինեն հաշվետվությունները և հաշվարկները»