ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է.
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։
Դեպքից անմիջապես հետո ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անձնակազմը մեկնել է դեպքի վայր: Տեղում է նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Այս պահին տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ:
Տեղեկացնում ենք նաև, որ կարճ ժամանակում կմեկնարկեն ճանապարհի նշված հատվածի նորոգման աշխատանքները:
Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան:



Բաց մի թողեք
Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում նրան