Որոշ տեղեկություններով, ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիեւը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սխեման, ըստ մեր աղբյուրի, լինելու է այսպիսին․ Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ համեմատաբար էժան գնով տրամադրելու է Հայաստանին, իսկ թե ինչպես է դա իրականացվելու, տեխնիկական մանրամասների վերաբերյալ մեր աղբյուրները լռում են։ Միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը, հավանաբար, սուբսիդավորելու է Ալիեւը։
Մեր աղբյուրն ասում է, որ այդ համատեքստում լարվել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, քանի որ ՌԴ իշխանությունները նման տրանզիտ գործարքին վատ են վերաբերվում։ ՀՀ իշխանությունները սիրով ռուսական ազդեցությունը կփոխարինեն թուրք-ադրբեջանականով։
Նշենք, որ իշխանական եւ մերձիշխանական շրջանակները չեն էլ թաքցնում, որ գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը։

Բաց մի թողեք
Փաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխեն
Հիմա՞ ինչից է հուզված
Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում