«Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն իր արեւմտյան հովանավորների միջոցով փորձում է Ալիեւին համոզել, որ հրաժարվի ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջից՝ դրա դիմաց խոստանալով Ալիեւին այլ դրան համարժեք քայլերի գնալ, դիցուք արմատախիլ անել ռեւանշի գաղափարը երկրից։
«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 7-ի ընտրություններից հետո սահմանադրական մեծամասնությունից զրկված Փաշինյանը փորձում է համոզել, որ այլընտրանքային ճանապարհով սահմանադրական հանրաքվեի հասնելը հեշտ գործընթաց չի լինելու։
Օրինակ, կարող է փորձել երկարատեւ կալանքներ սահմանել, ասենք՝ արցախյան պատերազմների հերոսների, Արցախի հարցը քաղաքական կապիտալի վերածած գործիչների նկատմամբ: Եվ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանի, մյուս արցախցիների եւ հերոսների նկատմամբ հետապնդումներն էլ այդ համատեքստում է պետք դիտարկել։ Առայժմ բանակցությունները վերջնարդյունք չեն գրանցել, սակայն տեղեկություններ կան, որ Հաջիեւի այցի ընթացքում էլ է դա քննարկվել:

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար