«Նախընտրական քարոզարշավի օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի գործերով արձակուրդից հետո կզբաղվի։ Եվ ահա՝
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանում, կարծես, սկսել են բացել հին պայմանագրերի դարակները։
Եվ, կարծես, այդ դարակներում միայն փոշի չէ, որ կուտակված է։
Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։
Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։
Քաղաքային կուլիսներում արդեն շշուկներ կան՝ «Մուլտի Ուելնեսը» միայն սկիզբն է։
Հիշեցնենք՝ դատախազությունն էլ Ծառուկյանի «Արարատցեմենտը» պետականացնելու գործընթաց է սկսել»։

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար