Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Թանկյանի խոսքով՝ այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշել է ճանաչել իր տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել հայ ժողովրդի համար:
«Նեթանյահուի կաբինետը որոշեց ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, մի ցեղասպանություն, որը Հիտլերին մտածելու տեղիք տվեց, որ նա կարող է անել այն, ինչ արեց հրեաների հետ 1930-40-ական թվականներին։
Այն փաստը, որ այս կառավարությունը, որն արդեն ցեղասպանություն է իրականացնում Գազայում և Լիբանանում, որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենասարսափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար՝ մեր պատմությունն ու մեր ցեղասպանությունը, մեր ցավը սեփական քաղաքական շահերի համար օգտագործելով: Գրողը ձեզ տանի»,- ասել է Թանկյանը:
Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

Բաց մի թողեք
Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում
ՀՀ քաղաքացու` որպես ընտրողի, ճշգրիտ պատկերը կբացահայտվի ՍԴ որոշմամբ
Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է նույնքան ստոր ու անարժանապատիվ գտնվել