ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում կիրառում է «ճիպոտի եւ կարկանդակի» մեթոդը։
Այս մասին հայտնում է Fox News-ը։
«Իրանցիները վերջին երկու շաբաթներին նավերի վրա չեն գրոհել։ Նաթվը առանց խոչընդոտի անցնում է Հորմուզի նեղուցով։ Դա մասամբ նաեւ այն պատճառով է, որ նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ եթե նրանք հարվածեն՝ մենք կպատասխանենք։ Երբեմն նման հարցերում ստիպված ենք լինում դիմել «ճիպոտի եւ կարկանդակի» մեթոդին»,- ասել է փոխնախագահ Վենսը։
Նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ն արձանագրում է թե դրական եւ թե բացասական ազդակներ Իրանից։ Այնուհանդերձ, նա հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը կպասկվեն արդյունքով։
«Նախագահը մեզ ասել է, որ աշխատենք, տեսնենք թե ուր կտանեն բանակցությունները։ Եթե դիվանագիտությունը հակամարտության արդյունավետ ու բարեհաջող կարգավորում չապահովեց, ապա, ըստ նախագահ Թրամփի, միշտ էլ շատ տարբերակներ կան ԱՄՆ ձեռքի տակ։ Մենք արդեն շատ բանի ենք հասել ամերիկացիների համար»,- ասել է փոխնախագահ Վենսը։

Բաց մի թողեք
Թուրք կատակերգուն ձերբակալվել է իսլամը և Էրդողանին «վիրավորելու» համար. Լուսանկար
Թրամփը «ծիծաղելի» է համարում ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի նկատմամբ ներկայիս աջակցության պահպանումը
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևին հասցված զանգվածային հարվածի համար