Գնահատականները ավելի բարձր են ադրբեջանական բուհերում, արդյունքները` հայկականներում։ Այսպես կարելի է բնութագրել QS 2027 միջազգային վարկանիշի արդյունքները (այսինքն՝ 2026/27 ուսումնական տարվա համար)։
QS World University Rankings-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենահեղինակավոր համաշխարհային վարկանիշներից մեկն է, որը ամեն տարի հրապարակում է բրիտանական Quacquarelli Symonds վերլուծական ընկերությունը` սկսած 2004 թվականից: Այն գնահատում է աշխարհի լավագույն համալսարանները՝ հիմնվելով այնպիսի հիմնական չափանիշների վրա, ինչպիսիք են ակադեմիական հեղինակությունը, ուսանող-դասախոս հարաբերակցությունը, գիտական հղումների քանակը և շրջանավարտների աշխատանքի տեղավորվելու մակարդակը։
Վարկանիշի լավագույն 1000 բուհերի ցանկում են հայտնվել ադրբեջանական 6 բուհեր (ամենաբարձր հորիզոնականը՝ 565-րդ տեղը, զբաղեցրել է Բաքվի պետական համալսարանը): Հայկական բուհեր լավագույն 1000-ում չկան, իսկ ընդհանուր վարկանիշում (1504 բուհերից բաղկացած) Հայաստանից ներկայացված է Երևանի պետական համալսարանը 1001-ից 1200-րդ խմբի մեջ։
Այնուամենայնիվ, ադրբեջանական բուհերը հիմնականում գերազանցում են իրենց ցուցանիշներով հայկական բուհերին ոչ թե գիտական արդյունքներով (հետազոտությունների ծավալով և որակով), այլ այն ցուցանիշներով, որոնք հաշվարկների և վերլուծության չեն ենթարկվում։ Այդպիսի ցուցանիշներից մեկը բուհի «ակադեմիական հեղինակությունն» է, որը հիմնված է միջազգային փորձագետների հարցման վրա: Հարցումներում փորձագետներին խնդրում են կարծիք հայտնել ինչպես այս կամ այն բուհի հետազոտական աշխատանքի, այնպես էլ «ընդհանուր առմամբ կրթական ոլորտի և հասարակության վրա դրա ռազմավարական ազդեցության» վերաբերյալ: Որքան էլ զարմանալի է, QS վարկանիշում այդ բաղադրիչին ավելի մեծ նշանակություն է տրվում (30%), քան բուհի հետազոտությունների ծավալին և որակին (20%):
Ինչո՞ւ է դա կարևոր։ Որովհետև գիտական հոդվածների վարկանիշով (այսինքն՝ այլ գիտական աշխատանքներում դրանց մեջբերման մակարդակով) ԵՊՀ-ն գերազանցում է 1000 լավագույնների ցանկում ընդգրկված 6 ադրբեջանական բուհերից 5-ին (այդ թվում` Բաքվի պետական համալսարանին, որը մոտավորապես 500 դիրքով առաջ է ԵՊՀ-ից)։ Նմանատիպ ցուցանիշ (1.8) ունի միայն Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը։

Բաց մի թողեք
Նիկոլը նոր բառ է ստեղծել․ պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում. Լուսանկարներ
Ծնողները դժգոհում են, պատասխանատուները` մեղքը բարդում ծնողների վրա