«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։
Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի։ Ու հենց այս կոնտեքստում պարզ է դառնում, որ բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները՝ կրելով պատերազմների առաջին և ամենաուղիղ հարվածները»։

Բաց մի թողեք
Եվ անցել է ընդամենը 36 տարի … Անկախության ծննդյան վկայականը և ազգային արժանապատվության վերականգնման հարցը
Օգոստոսի 23․ անկախության ճանապարհի գաղափարական սկիզբը
Ինչո՞ւ հաղթեց Նիկոլը …