ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ. հայտնում են Axios-ը և Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Զելենսկին զրուցել է նախագահ Թրամփի հետ և շնորհավորել նրան ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ»,- գրել է Ռավիդը։
Զելենսկին ավելի ուշ իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ «գերազանց» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Նա ասել է, որ նրանք քննարկել են ռազմաճակատում առկա իրավիճակը և դիվանագիտական հարցեր և համաձայնել են շարունակել զրույցը անձամբ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Բաց մի թողեք
Սպասվում են Ամերիկա-Իրանական նոր բանակցություններ․ հայտնի է օրն ու վայրը
Թրամփը զգուշացնում է կոմունիստական սպառնալիքի մասին, քանի որ Վաշինգտոնում շքերթը չեղարկվել է շոգի ալիքի պատճառով
Հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը