Մեքսիկայի Մեխիկո քաղաք «Ացտեկա» մարզադաշտում տեղի ունեցավ 2026 թվականի Աշխարհի առաջնության ամենալարված հանդիպումներից մեկը: Մեքսիկան 1/8 եզրափակչում ընդունեց Անգլիային և սեփական հարկի տակ պարտվեց 3-2 հաշվով:
36-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը Բուկայի Սակայի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը։ Ավելի ուշ Անգլիայի ավագ Հարրի Քեյնի փոխանցումից հետո Բելինգհեմը կրկնապատկեց հաշիվը։
42-րդ րոպեին Խուլիան Կինյոնեսը հաշիվը կրճատեց 2-1: 54-րդ րոպեին անգլիացյի պաշտպան Ջարել Քուանսան հեռացվեց խաղադաշտից կոպիտ խաղի համար: Քիչ հետո «Երեք Առյուծները» 11 մետրանոց հարվածի հնարավորություն ստացան, որն էլ ընտրանու ավագ Հարրի Քեյնն իրացրեց 60-րդ րոպեին:
Մեքսիկայի հարձակվող Ռաուլ Խիմենեսը 69-րդ րոպեին գնդակի հեղինակ դարձավ՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը, սակայն տանտերերը չկարողացան նորից գոլ խփել։
Նորվեգիան և Անգլիան կմրցեն քառորդ եզրափակչում։


Բաց մի թողեք
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
Էստոնիայի նախկին առաջնորդ Սիիմ Կալլասը մահացավ 77 տարեկանում. Լուսանկար
Ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան