ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն կասեցրել է ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը։ Նա այժմ իրավունք կունենա խաղալու Բելգիայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ խաղում։
Հարձակվողը հեռացվել էր խաղադաշտից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ 2-0 հաշվով հաղթանակի ժամանակ՝ Տարիկ Մուհարեմովիչի նկատմամբ թույլ տրված խախտման համար։ ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնագրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ մեկ խաղով որակազրկումը փոխարինվել է մեկ տարվա փորձաշրջանով։
Նմանատիպ որոշում նախկինում կայացվել էր նաև Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ։ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Իռլանդիայի դեմ խաղում որակազրկվելուց հետո նա բաց է թողել միայն մեկ խաղ, իսկ պատժի մնացած մասը պայմանականորեն կասեցվել է՝ հաշվի առնելով նրա կարգապահական ցուցանիշները։
Ամերիկացի լրագրող Բեն Ջեյքոբսը հայտարարել է, որ Բալոգունի որոշումը կարող էր վերանայվել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին ուղղված՝ Սպիտակ տան դիմումից հետո։ Reuters-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը անձամբ խնդրել է վերանայել պատիժը, սակայն ՖԻՖԱ-ն ընդգծել է, որ կարգապահական կոմիտեն գործում է անկախ։
Որոշումից հետո Թրամփը TruthSocial-ում շնորհակալություն է հայտնել ՖԻՖԱ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը «ուղղել է մեծ անարդարությունը»։ Բալոգունը, ով երեք խաղում խփել է երեք գոլ, մնում է Միացյալ Նահանգների լավագույն ռմբարկուն մունդիալում։

Բաց մի թողեք
Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ
Աննախադեպ քանակի աղանդավորներ են հավաքվել Երևանում
Էստոնիայի նախկին առաջնորդ Սիիմ Կալլասը մահացավ 77 տարեկանում. Լուսանկար