07/07/2026

EU – Armenia

Աստված տա՝ մենք, Երևանն ու Բաքուն ձևավորենք մի ուժ․ Թուրքիայի խորհրդանի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող միջազգային գագաթնաժողովներին և տարածաշրջանային զարգացումներին։

Այդ համատեքստում նա գնահատականներ է տվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի վերաբերյալ, հաղորդում է Ermenihaber-ը։

«Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի։ Աստված տա այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը զզալի ներդրում է ունենում»,- հավելել է Քուրթուլմուշը։