ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազատել է Դաշնային ընտրական աջակցության հանձնաժողովի անդամներին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Կառույցն անկախ դաշնային հանձնաժողով է, որը օգնում է երկրի ողջ տարածքում ընտրությունները կազմակերպելու համար պատասխանատու պաշտոնյաներին։
Հանձնաժողովը բաղկացած է չորս անդամից, բայց հինգշաբթի օրվա դրությամբ մնացել են միայն երեքը, քանի որ մեկ անդամ հեռացել է այս տարվա սկզբին։
«Միակ հանրապետականը հրաժարական է տվել, և երկու դեմոկրատներին իրենց ազատման մասին տեղեկացվել են էլեկտրոնային փոստով», – հաղորդել է Reuters-ը։
Քանի որ նահանգային կառավարություններն են պատասխանատու ԱՄՆ-ում ընտրությունների կազմակերպման համար, 2002 թվականին ստեղծված հանձնաժողովը կատարում է միայն օժանդակ գործառույթներ, այդ թվում՝ քվեարկության համակարգերի հավաստագրումը։ 2026 թվականին միջանկյալ ընդհանուր ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի առաջին՝ 3-րդ երեքշաբթի օրը։

Բաց մի թողեք
Զանգել է Թրամփին և բողոքել Էրդողանից
Ուկրաինան քրեական հետաքննություն է սկսել Լվովում բանակային զորակոչի մեքենայի վրա ամբոխի հարձակումից հետո. Լուսանկարներ
Թուրքիան ՌԴ-ից գնված «Ս-400» զենիթահրթիռային համակարգեր է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին․ «Հյուրիեթ»