Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի Ալի Խամենեիի և ամերիկա-իսրայելյան հարվածների զոհ դարձած այլ իրանցիների մահվան համար։
«Մենք խոստանում ենք վրեժ լուծել ձեր և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար՝ պատժելով հանցագործներին և անարգված մարդասպաններին։ Այս վրեժը մեր ժողովրդի կամքն է, և այն պետք է կատարվի», – ասել է Խամենեին իր հոր՝ նախկին գերագույն առաջնորդի հուղարկավորության կապակցությամբ գրավոր հայտարարության մեջ։
«Վրեժը մեր ժողովրդի պահանջն է, և այն պետք է կատարվի», – ընդգծել է նա։
Հուլիսի 3-ին Թեհրանում սկսվել են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները։ Գերագույն առաջնորդի հուղարկավորությունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին նրա հայրենի Մաշհադ քաղաքում:

Բաց մի թողեք
Ռուսաստանը Հունգարիայի կողմից դասակարգվում է որպես «սպառնալիք»
Բեռլինի մոտակայքում զենքի պահեստ է ստեղծվել ռուսական հետախուզական ծառայությունների համար աշխատող ուկրաինացու կողմից․ «Der Spiegel». Լուսանկար
Ծինփինի խորհրդավոր նամակը՝ Զելենսկուն․ ինչու՞ չինարենով