Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը հերքե է այդ լուրերը՝ նշելով, որ դրանք չափազանցված են․ «Նախագահը պարզապես պլանային բուժզննում է անցել»։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե նախագահը կարող է առողջական պատճառներով հրաժարական ներկայացնել, Աղասի Մարգարյանն ընդգծեց. «Նախագահը բնականոն հունով շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Այժմ արձակուրդային շրջան է, ինչով էլ պայմանավորված է հանդիպումների համեմատաբար քիչ քանակը»։

Բաց մի թողեք
Ինքնաթիռում կարդացի ու ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, այն կնվիրեմ ուղևորներից մեկին. վարչապետ. Լուսանկար
Երեւանն ու Բաքուն հյուսիսից հարավ սահմանազատում են իրականացնելու. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. Լուսանկար