03/07/2025

Երիտասարդը շինանյութի խանութում և բենզալցակայաններում կեղծ 20-հազարանոցներ է իրացրել. Տեսանյութ

Հունիսի 5-ին՝ կեսգիշերն մոտ, Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտ ծառայություն իրականացնող պարկներին մի քաղաքացի հայտնել է, որ մոտ կես ժամ առաջ իր շինանյութի խանութ է մտել անհայտ մեկը, շաղափի և այլ ապրանքի համար վճարել երկու 20-հազարանոց, իրենից ստացել 16 հազար դրամ մանրը ու հեռացել:

Հետո պարզվել է, որ 20-հազարանոցները կեղծ են` հուշանվեր:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, պարեկները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Նախ ճշտվել է մեքենան, որով խարդախը մոտեցել էր շինանյութի խանութին: Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի մեքենան շահագործում է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ մինչ Բջնի մեկնելը, երեկոյան ժամը 9-ից հետո, երիտասարդը մեկական 20-հազարանոց հուշադրամ էլ իրացրել է Չարենցավան քաղաքի երկու բենզալցակայանում:

Նույն օրը Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հունիսի 13-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Քաղսիի 22-ամյա բնակչի տանն ու նրա վարած մեքենայում: Մեքենայի բեռնախցում հայտնաբերվել է շաղափ, ավտոտնակից`այլ ապրանք, որոնց վերաբերյալ տանտերը հայտնել է, որ դրանք հուշանվեր թղթադրամներով ձեռք է բերել Բջնիի շինանյութի խանութից:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: